ԵԱՀԿ-ում իր նախագահության ընթացքում Իտալիան առավելագույն ուշադրություն կդարձնի Ուկրաինայի ճգնաժամին եւ այսպես կոչված ձգձգվող հակամարտություններին ԵԱՀԿ գոտում ` Լեռնային Ղարաբաղ, Մերձդնեստր, Վրաստան: Կիեւ եւ Մոսկվա կայանալիք այցերի նախօրեին այս մասին «ՌԻԱ նովոստի»-ի հետ հարցազրույցում հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ, Իտալիայի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Անջելինո Ալֆանոն:
Ալֆանոն ընդգծել է, որ որպես նախագահ Իտալիան մտադիր է զբաղվել 3 չափումների զարգացմամբ, որոնց վրա հիմնված է ԵԱՀԿ անվտանգության համապարփակ հայեցակարգը՝ ռազմաքաղաքական, տնտեսական, բնապահպանական եւ մարդկային:



























