Արհեստական ինտելեկտը կդառնա ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ նոր սառը պատերազմի գլխավոր զենքը։ Այսպիսի կարծիք է հայտնել Հյուսիսային Դաքոտայի համալսարանի ինֆորմատիկայի ֆակուլտետի դոցենտ, Կիբերանվտանգության ոլորտում հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Ջերեմի Սթրաուբը, հաղորդում է Hightech-ը։
Սթրաուբի կարծիքով՝ ներկա իրավիճակը հեշտությամբ կարելի է շփոթել 1980-ականների հետ։ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը միմյանց մեղադրում են իրենց ներքին գործերին միջամտելու մեջ: Ռուսաստանը տարածքներ է անեքսիայի ենթարկում՝ ի հակառալ ԱՄՆ-ի առարկությունների։
"Սառը պատերազմի ժամանակ հիմնական զենքըմիջուկային հրթիռներ էին, այսօր՝ ծրագրային ապահովումներ՝ անկախ այն հանգամանքից կիրականացվեն հարձակումներ համակարգչային համակարգերի վրա։ Որպես մեկը, ով ուսումնասիրում է արհեստական ինտելեկտը անօդաչու թռչող սարքերի, ինքնավար տրասպորտային միջոցների համար եւ կիբերանվտանգությունը, ես անհանգիստ եմ, որ աշխարհը կմտնի, կամ արդեն մտել է արհեստական ինտելեկտի կիրառմամբ «սառը պատերազմի» մեջ»,-ընդգծել է նա։
«Այն ազգը, որը կլինի առաջատար արհեստական ինտելեկտի ոլորտում, կդառնա աշխարհի տիրակալը»,-նշել է Սթրաուբը։




























