Ռուսաստանը մերժել է իրանական կողմին վաճառել Աստրախանի նավահանգիստը:
Օտարերկրյա ներդրումների խորհուրդը մերժել է իրանական Khazar Sea Shipping Lines ընկերության առաջարկը՝ «Ալֆա-պորտ»-ի գնման վերաբերյալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ռուսաստանը նշել է մերժման երկու պատճառ: Առաջինը՝ միջազգային պատժամիջոցներն են գնորդ ընկերության նկատմամբ, որը մտցվել է «սեւ ցուցակի» մեջ: Երկրորդ. իրանական ընկերությունը հրաժարվել էր բացահայտել, թե ով է իր սեփականատերը: Ռուսները մտավախություն ունեն, որ ընկերության իրական տերը իրանական պետական հաստատություններն են:





























