HMD Global ֆիննական ընկերությունը թողարկել է Nokia 3310 կոճակավոր հեռախոսի նոր տարբերակը: Ինչպես հայտնում է GizmoChina տեխնոբոլգը, սարքը ներկայացվել է Չինաստանում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

2017 թվականի մոդելի համեմատ այս հեռախոսի կորպուսը մի փոքր ավելի մեծ է: Սարքն աշխատում է 4G VoLTE ցանցերում եւ կարող է օգտագործվել որպես Wi-Fi մոդեմ: Մնացածում հեռախոսը մնացել է նույնը:

Սկզբնական շրջանում այն հնարավոր կլինի ձեռք բերել միայն Չինաստանում: Սարքի մասին տեղեկատվությունը տեղադրված է Nokia-ի չինական կայքում, հեռախոսի գինը դեռ նշվում:

Nokia 3310-ը թողարկվել է 2000 թվականի վերջին: Այդ ժամանակից ի վեր ավելի քան 126 միլիոն սարք է վաճառվել: