ԱՄՆ Արդարադատության նախարարոթյունը եւ արժեթղթերի ու բորսաների հարցերով հանձնաժողովը քննություն են անցկացնում Apple կորպորացիայի դեմ՝ iPhone-ի որոշ մոդելների աշխատանքի դանաղման հետ կապված սկանդալի պատճառով, հայտնում է Bloomberg-ը:

Ամերիկյան իշխանությունները կասկածում են, որ ընկերությունը սմարթֆոնների մի շարք հին մոդելների արտադրողականության տվյալները խեղաթյուրելով կարող էր խախտել տեղեկությունների բացահայտման մասին օենքները: Դրանից զատ, ստուգող մարմինները կարծում են, որ Apple-ն իր գործողություններով կարող էր ներդրողներին մոլորության մեջ գցել:

Ավելի վաղ Apple-ն ընդունել է, որ մոտ մեկ տարի առաջ թարմացված iOS 10.2.1-ը նվազեցնում է iPhone 6-ի, iPhone 6 Plus-ի, iPhone 6s-ի, iPhone 6s Plus-ի եւ iPhone SE-ի արտադրողականությունը՝ հանուն մարտկոցների աշխատանքի երկարատեւության եւ սմարթֆոնների հանկարծակի անջատման խնդրի լուծման: