Վրաստանում ինքնասպան է եղել «Կինձմարաուլիս մառանի» հայտնի գինեգործական ընկերության փոխտնօրեն, 47-ամյա Արչիլ Սեսիաշվիլին:
Ինչպես կախեթական տեղեկատվական կենտրոնին հայտնել են Ղավազի գյուղի բնակիչները, պատճառը հարկային մարմինների կողմից մեծ խախտումների հայտնաբերումն է, որի պատճառով ընկերության վրա տուգանքներ են դրվել, հաղորդում է «Գրուզիա Online-ը»:
Այդ տեղեկատվությունը հերքել է «Կինձմարաուլիս մառանի» ընկերության տնօրեն Դմիտրի Լեբանիձեն: Նրա խոսքով, հարկային տեսչությունը որեւէ խախտում չի հայտնաբերել:
Մտերիմների խոսքով, Արչիլ Սեսիաշվիլին հավասարակշռված մարդ է եղել եւ առողջական խնդիրներ չի ունեցել:





























