Մոսկվայում 2011թ. գարնանը կայանալու է առաջին «Հայկական գեղեցկություն» մրցույթը:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, մրցույթի կազմակերպիչը Hayreniq.ru ինտերնետային պորտալն է:
Ժյուրիի կազմում լինելու են ներկայացուցիչներ Հայաստանից եւ Ռուսաստանից:
Մասնակիցները պետք է անցնեն հետեւյալ մրցույթները՝ երեկոյան զգեստներ, ստեղծագործական մրցույթ, խոհարարական եւ ինտելեկտուալ մրցույթներ:





























