Skype ընկերության ղեկավարությունը հայտարարել է, թե խափանումներից տուժած օգտագործողները փոխհատուցումներ կստանան: Սակայն դա վերաբերելու է միայն այն օգտագործողներին, ովքեր օգտվում են կայքի վճարովի ծառայություններից: Փոխհատուցումը լինելու է Skype Credit կտրոնների տեսքով, ասել է ընկերության գործադիր տնօրեն Թոնի Բեյթսը: Ժամկետները չեն հստակեցվել:
Телеграф.lv-ի փոխանցմամբ, որպես փոխհատուցում առաջարկվելու է 30 լրացուցիչ անվճար զանգ:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, դեկտեմբերի 22-ի երեկոյան Skype-ը խափանվել էր: Տարբեր տվյալներով 8,5-ից 10 միլիոն մարդ չէր կարողացել միանալ ծառայությանը: Մեկ օր անց խափանումը վերացրել էին:




























