Հանրապետության տարածքում հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 1-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Հունվարի 31-ի ցերեկը և փետրվարի 1-ի գիշերն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-ից, այսօրվա համեմատ, աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 1-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի 0-2 աստիճան ցուրտ, ցերեկը՝ +7+9 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` -4-9, ցերեկը` 0+3,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` -4-9, ցերեկը` 0+3,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` 0-2, ցերեկը` +5+7,

Գեղարքունիքում՝ գիշերը` -4-9, ցերեկը` 0+3,

Լոռիում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +2+6,

Տավուշում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +5+10,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -4-9, ցերեկը` 0+3,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` 0-2, ցերեկը` +6+8,

Արարատում՝ գիշերը`0-2, ցերեկը` +7+9,

Արմավիրում՝ գիշերը` 0-2, ցերեկը` +7+9,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -4-9, ցերեկը` 0+3,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` 0-2, ցերեկը` +7+9,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` -3+2, ցերեկը` +7+10,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +3+7,

Արցախում՝ գիշերը` -1+2, ցերեկը՝ +3+7: