Samsung Electronics-ը 2017 թվականի չորրորդ եռամսյակում մեծամասամբ միկրոչիպերի մեծ պահանջարկի շնորհիվ եկամուտի նոր ռեկորդ է սահմանաել, սակայն սմարթֆոնների արտադրության ստորաբաժանման օպերացիոն շահույթը հոկտեմբեր-դեկտեմբերին նվազել է:
Samsung-ի մաքուր շահույթը 2017 թվականի չորրորդ եռամսյակում աճել է 42 տոկոսով՝ հասնելով 12.26 տրիլիոն հարավկորեական վոնի (11.4 միլիարդ դոլար)՝ 2016 թվականանի նույն ժամանակահատվածում գրանցած 7.09 տրիլիոն վոնի համեմատ:
Samsung Electronics-ի օպերացիոն շահույթը գրեթե երկու երրորդով ավել էր, քան մեկ տարի առաջ՝ 15,15 տրիլիոն վոն:
Samsung Electronics-ի եկամուտը հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ավելացել է մինչեւ 65.98 տրիլիոն վոն. այս ցուցանիշը 2016 թվականի նույն ժամանակահատվածում 53,33 տրիլիոն վոն էր կազմել:
Samsung-ը 2017 թվականի չորրորդ եռամսյակում ռեկորդային շահույթ է գրանցել
Հասանելի է
русский



























