Չափազանց փոքր քանակի մասնակիցներ տնօրինում են ՀՀ բանկային համակարգի 90 տոկոսից ավելին։ Այդ մասին նշված է ՀՅԴ կողմից հրապարակած սոցիալ-տնտեսական քաղաքականության եւ եւ 2011 թ. պետական բյուջեի վերաբերյալ գրքույկում։
Այսպես՝ 66 ֆիզիկական եւ իրավաբանական անձինք (որից՝ 34-ը ոչ ռեզիդենտներ) միասին տնօրինում են բանկային ընդհանուր ակտիվների եւ ընդհանուր կապիտալի 92 տոկոսը։ Վեց բանկերում բաժնետոմսերի 100 տոկոսը տնօրինում է 1 անձ, իսկ եւս 10 բանկերում 1 բաժնետեր տնօրինում է բաժնետոմսերի 50 տոկոսիից ավելին։




























