Կալիֆորնիայի Վերաքննիչ դատարանը ծառայությանը մեղավոր է ճանաչել է 30-ից բարձր տարիքի օգտատերերի նկատմամբ խտրականության համար: Դատարանը պահանջել է դադարեցնել սոցիալական խմբի խտրականությունը, հայտնում է  Life-ը՝ վկայակոչելով Quiz-ը:

Կալիֆորնիայի դատարանը հաստատել է, որ Tinder-ը 3 տարի շարունակ խտրականություն է դրսեւորել «30-ից բարձր տարիքի մարդկանց» սոցիալական խմբի նկատմամբ: Արդեն երկու ատյան անցած հայցի պատճառ էր դարձել ծառայության մի խումբ օգտատերերի դժգոհությունը: Tinder Plus-ն ԱՄՆ-ում 30-ից ցածր տարիքի անձնաց համար հասանելի է 9.99 դոլարով, իսկ 30-ից բարձր տարիքի մարդկանց համար՝ 19.99 դոլարով: Հայցվորները դժգոհ էին, որ Tinder-ը նրանցից ավելի շատ գումար է պահանջում, քան՝ երիտասարդներից:

Կալիֆորնիայի դատարանի եզրակացության համաձայն՝ ծառայությունը նման գնային քաղաքականություն վարելու իրավունք չունի: Դատավորը հայտարարել է, որ որոշ տարեց օգտատերեր, հակառակը, չեն կարողանում ամսական 20 դոլար ծախսել: Tinder-ը դատարանի որոշումը դեռ չի մեկնաբանել: