Լիբանանի հետ նոր պատերազմի դեպքում երկիրը ամբողջական գին կվճարի Իրանի ամրապնդման համար: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Ավիդգոր Լիբերմանը, փոխանցում է AP-ն:

Նրա խոսքով՝ «Հեզբոլլահ»-ի զինյալները «զոհաբերել են Լիբանանի ազգային շահերը՝ ամբողջովին ենթարկվելով Իրանին: Նա նշել է, որ հետագա պատերազմում լիբանանյան բանակը թիրախ կդառնա, եւ եթե «Իսրայելի քաղաքացին ստիպված է թաքնվել ապաստարանում, ապա ամբողջ Բեյրութը եւս կթաքնվի»: