Samsung-ը սկսել է կրիպտոարժույթի մայնինգի համար արտադրել հատուկ նշանակության ինտեգրալ սխեմաներ (ASIC), հաղորդում է Techcrunch-ը։

Այս տեղեկությունը հաստատել է ընկերության ներկայացուցիչը։ Սակայն նա նշել է, որ չի կարող բացահայտել գնորդների մասին տեղեկությունը։

Հարավկորեական լրատվամիջոցները նշում են, որ ընկերությունը պայմանագիր է կնքել չինական մի ընկերության հետ։

Samsung-ը արդեն թողարկել է գրաֆիկ պրոցեսորների համար նախատեսված բարձրորակ չիպեր։