Telegram եւ Telegram X հավելվածները առանց նկատելի պատճառի App Store-ից անհետացել են, հայտնում է 9to5Mac պորտալը:
Reddit-ի օգտատերերի ենթադրությամբ՝ սա կարող է կապված լինել մեսինջերը թարմացնելու մշակողների անհաջող փորձի հետ:
Նշվում է, որ հավելվածն անհասանելի է եղել մեծ թվով երկրներում:
«Փոքր խնդիր կա, շուտով կվերադառնա»,- իր «Թվիթերում» նշել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը:




























