2017 թվականի արդյունքներով Facebook ընկերությունը ստացել է 15,9 մլրդ դոլարի զուտ շահույթ: Այս մասին հաղորդվում է ընկերության հաշվետվության մեջ, փոխանցում է Gazeta-ն: 

Այսպիսով՝ նախորդ տարվա համեմատությամբ այն աճել է 56 տոկոսով:

Facebook-ի դրամական մուտքերը եւս աճել են՝ 27,6 մլրդ դոլարից մինչեւ 40,6 մլրդ:

2017-ի դեկտեմբերին օրական սոցցանց մտած օգտատերերի թիվը կազմել է 1,4 մլրդ, եւ գոնե ամսական մեկ անգամ՝ 2,13 մլրդ: Ընկերության տվյալներով՝ երկու ցուցանիշների տարեկան աճը կազմել է 14 տոկոս: