Կուլտային Super Mario խաղը կվերափոխեն լիամետրաժ անիմացիոն ֆիլմի, հայտնում է Variety-ն:
Nintendo ընկերությունը համապատասխան պայմանագիր է կնքել Illumination Entertainment-ի հետ:
Ջրմուղագործ եղբայրների մասին կինոնկարի պրոդյուսերները կլինեն Nintendo-ի կառավարիչ-տնօրեն, Մարիո եւ այլ խաղերի հեղինակ Սիգերու Միյամոտոն եւ Illumination Entertainment-ի ղեկավար Քրիս Մելեդանդրին:
Illumination Entertainment-ը հայտնի է «Անճոռնի ես» եւ «Տնային կենդանիների գաղտնի կյանքը» մուլտֆիլմերով:




























