ԱՄՆ տիեզերական գերատեսչության (NASA) մասնագետները տեսանյութ են հրապարակել, որում երևում են «արյունոտ» գերլուսնի բոլոր փուլերը, փոխանցում է RG-ն:
Հիշեցնենք, որ հունվարի երկրորդ լիալուսինը (առաջինը տեղի է ունեցել Ամանորին) համընկել էր լուսնի խավարման հետ: Նման աստղագիտական երեւույթը «երկնագույն» Լուսին են անվանում:
Այն ուշագրավ էր նաև այն պատճառով, որ գերլուսինը մտել էր երկրային ստվերի մեջ, որի տեսանելի տրամագիծը սովորականից ավելի մեծ էր մոտ 8 տոկոսով: Գերլուսինը նշանավորվեց նաև նրանով, որ Լուսինն այդ ընթացքում առավելագույնս մոտեցավ մեր մոլորակին. նրանց միջեւ հեռավորությունը կրճատվել էր մոտ 357 հազար կիլոմետրով (400-ի փոխարեն):
Հասանելի է
русский










