Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծում՝ հյուսիսային ուղղությամբ, ական է պայթել։

Ինչպես հաղորդում է 1news.az-ը, պայթյունի արդյունքում զոհվել է Ադրբեջանի ԶՈՒ մի զինծառայող, եւս մեկը՝ վիրավորվել է: Զոհվածը Համիդ Սեյֆուլլաեւը, որը ժամկետային  զինծառայության  էր զորակոչվել Լերիքի զինկոմիսարիատի կողմից։

Վիրավորված Սահիլ  Յունուսովը   տեղափոխվել է հոսպիտալ։