Ծննդյան տոների նախօրեին Միացյալ Նահանգներում մանրածախ վաճառքն աճել է 5,5 տոկոսով, ինչը վերջին 5 տարվա ընթացքում լավագույն արդյունքն է համարվում։

SpendingPulse-ի իրականացրած ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ մանրածախ վաճառքը, չհաշված ավտոմեքենաների վաճառքը, նոյեմբերի 5–ից մինչեւ դեկտեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում աճել է մինչեւ 584 մլրդ դոլար։

Տվյալները ներառում են նաեւ Ինտերնետի միջոցով իրականացված վաճառքի տվյալնները։

Ամենատարածված գնումներ են դարձել թանկարժեք զարդերը եւ հագուստը։ 8,4 տոկոսով ավելացրել են ծախսերը զարդերի վրա, ընդ որում գնումների հիմնական մասը կատարվել է Ծննդյան տոներից անմիջապես առաջ։ Իսկ պերճանքի իրերի վաճառքը, չհաշված զարդերը, աճել է 6,7 տոկսով։ Միացյալ Նահանգներում այս տարի ընկել է էլկտրոնիկայի վաճառքը. վերջինիս աճն արժեքային արտահայտությամբ կազմել է ընդամենը 1,2 տոկոս։