Թուրքիայի հարավում գտնվող Մերսին քաղաքում 2-ամյա աղջնակն ընկել է 8-րդ հարկից եւ մահացել:
Ինչպես հաղորդում է Vesti.az-ը, վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, դեպքը տեղի է ունեցել, երբ երեխային նայող տատիկն իջել էր բակ՝ մրգեր գնելու: Ջեյրան անունով աղջիկը բացել է պատուհանը՝ տատիկին նայելու եւ ընկել է ցած:
Տատիկը, տեսնելով երեխայի անկումը, կորցրել է գիտակցությունը: Նրան տեղափոխել են հիվանդանոց:





























