«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է 6000 դրամ ամսական վճարով շարժական ինտերնետի նոր անսահմանափակ հետվճարային «Drive» սակագնային փաթեթի գործարկման մասին: «Drive» սակագնային փաթեթից առնվազն 12 ամիս օգտվելու պայմանագիր կնքելու դեպքում USB-մոդեմը տրամադրվում է անվճար:
«Drive» սակագնային փաթեթում օրացուցային ամսվա ընթացքում 3072 ՄԲ (upload/download) սպառելուց հետո գործում է արագության սահմանափակում մինչև 128 ԿԲ/վրկ.
«Drive» սակագնային փաթեթի բաժանորդներն առաջին 12 ամիսների ընթացքում կարող են անցում կատարել դեպի շարժական ինտերնետի հետվճարային “Գիշերային” և “Անսահմանափակ” սակագնային փաթեթներ և հակառակը: Բաժանորդը կարող է պայմանգիրը կնքելու պահից 10 օրվա ընթացքում դադարեցնել այն, վճարելով տրամադրված ծառայությունների դիմաց և վերադարձնելով մոդեմը սարքին վիճակում: Շարժական ինտերնետի ծառայությունների մատուցման պայմանագիրը վաղաժամկետ` մինչև 12 ամիս լրանալը խզելու դեպքում բաժանորդը վճարում է պայմանագրի ստորագրման օրվա դրությամբ հայտարարված USB-մոդեմի գինը:
«Շարժական ինտերնետ» ծառայությունը պարզ լուծում է, որը թույլ է տալիս համակարգիչը միացնել ինտերնետին GPRS, EDGE կամ 3G տեխնոլոգիաներով ամենուր` Beeline բջջային ցանցի ծածկույթում: Դրա համար անհրաժեշտ է միայն Beeline SIM-քարտը տեղադրել USB-մոդեմի մեջ և միացնել այն համակարգչին:





























