Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 29-ին  Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ հանդիսություն էր կազմակերպել, որին հրավիրված էին նաեւ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներն ու լրագրողական հանրույթի այլ ներկայացուցիչներ: Շնորհավորելով լրագրողներին՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մաղթեց, որ գալիք տարում եւս ԱԺ-ի աշխատանքները լուսաբանելիս լրագրողները անաչառություն ցուցաբերեն: ԱԺ-ի աշխատանքներն անաչառ լուսաբանելու համար նա նաեւ նվերներ՝ ժամացույց եւ ծաղկեփնջեր հանձնեց մեր գործընկերներից ոմանց:

Լուսանկարը եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի