Իտալական ոստիկանությունը որոնում է անձանց, ովքեր դեկտեմբերի 29-ի գիշերը երկու ինքնաշեն ռումբ են տեղադրել Ջեմոնիա քաղաքում, հայտնի քաղաքական գործիչ Ումբերտո Բոսսիի տան մոտ:

Ռումբերը պայթել են «Հյուսիսի լիգա» կուսակցության կենտրոնակայանի դիմաց: Գործչի տունը գտնվում է դեպքի վայրից 50 մետր հեռավորության վրա: Պայթյունների արդյունքում ոչ ոք չի տուժել:

Ոստիկանները կարծում են, որ հարձակումն իրականացվել է իտալական անարխիստական խմբավորման կողմից: Ումբերտո Բոսսին Իտալիայի բարեփոխումների եւ ֆեդերալզիմի նախարարն է, իսկ նրա կուսակցությունը Սիլվիո Բեռլուսկոնիի առանցքային դաշնակից ուժը: