Փետրվարի 4-ին Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կկատարվի միջեկեղեցական աղոթք Արեւելյան Ուղղափառ եւ Կաթոլիկ Եկեղեցիների միջեւ աստվածաբանական երկխոսության միջազգային միացյալ հանձնախմբի` Սուրբ Էջմիածնում գումարված նիստի առիթով:
Մայր աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ արարողությունը կսկսվի ժամը 16:00-ին:



























