Google-ի մայր ընկերություն Alphabet-ի եկամուտը 2017 թվականի 4-րդ եռամսյակում կազմել է 32,3 մլրդ դոլար, հայտնում է CNN-ը: Տարեկան ընդհանուր եկամուտը մոտեցել է 110 մլրդ դոլարին՝ ընկերության ամբողջ 20-ամյա պատմության առավելագույնին:

Նշվում է, որ բարձր եկամուտը վկայում է համացանցում գովազդի հաջող վաճառքի մասին:

Հիշեցնենք, որ 2017-ի 3-րդ եռամսյակում հոլդինգի եկամուտն աճել էր 33 տոկոսով՝ հասնելով 6,73 մլրդ դոլարի: Ընկերության շահույթը մեծացել է 24 տոկոսով՝ մինչեւ 27,7 մլրդ դոլար: Alphabet-ի եկամուտը որոնման արդյունքները տրամադրելու եւ YouTube-ում գովազդներից աճել է ռեկորդային 22,6 տոկոսով: Ըստ որում՝ աճել է նաեւ հոլդինգի ոչ գովազդային շահույթը: Ընկերությունը հատկապես ակտիվ է զարգացնում ամպային տեխնոլոգիաների հետ կապված ծառայությունները: