Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում իրականացվել է 20,46 մլն դոլարի առուվաճառք՝ 1դոլար/363,81 միջին կշռված փոխարժեքով։ Սա 2010 թ. գործարքների ռեկորդային ամենաբարձր մակարդակն է։ Փակման գինը կազմել է 1դոլար/363։
Սովորաբար անմիջապես Ամանորի նախօրեին կտրուկ մեծանում է դոլարի նկատմամբ պահանջարկը՝ տնտեսվարողները ձգտում են փակել տարին։




























