Սինգապուրում գաղտնի հանձնարարությունների եւ վարժանքների ժամանակ զինվորականներին կարգելվի ֆիթնես-ապարանջաններ կրել: Նման որոշում է կայացրել երկրի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է Life-ը:
Այդպիսով գերատեսչությունը հույս ունի «կանխել տեղեկատվության արտահոսքը կամ անցանկալի փոխանցումը»: Մնացած դեպքերում դրանց օգտագործումը ոչ միայն արգելված չէ, այլեւ ողջունվում է. սարքավորումներն օգնում են զինվորներին լավ ֆիզիկական վիճակ պահպանել:
Որոշման համար առիթ էր հանդիսացել Washington Post-ում հրապարակված հաղորդումն այն մասին, որ ԱՄՆ ռազմաբազաների վերաբերյալ տվյալները հայտնվել են Strava հավելվածում, որը ցույց է տալիս ֆիթնես սարքերի օգտագործողների ակտիվությունը: Հավելվածի քարտեզի վրա երեւում էին ԱՄՆ զինված ուժերի տեղաշարժումներն Իրաքում, Սիրիայում եւ այլ շրջաններում:




























