Air Astana  ավիաընկերությունը Մոսկվային 12 տոննա սեփական հակասառուցային հեղուկ է տրամադրել «Շերեմետովո» օդանավակայանի օդանավերի մշակման համար:

Ղազախստանի տրանսպորտի եւ կապի նախարարության հաղորդմամբ, «ռազմավարական որոշումը  կօգնի Airbus A 320 օդանավը փոխարինել Boeing 767-ով, որն  ավելի տարողունակ է եւ «Շերեմետովո» օդանավակայան կարող է ավելի շատ հակասառուցային հեղուկ մատակարարել»:

Air Astana-ի հետաձգված չվերթների ուղեւորներին խորհուրդ են տալիս կապվել իրենց տուրիստական գործակալություների հետ կամ էլ դիմել տեղեկատվության կենտրոն, որպեսզի փոխեն թռիչքի ժամերը կամ էլ հետ վերադարձնեն ավիատոմսերը:

Նշենք, որ անբարենպաստ եղանակային պայմանները Մոսկվայում դարձել են պատճառ մի շարք օդանավակայանների փակման համար, ինչի արդյունքում բազմաթիվ ավիաընկերություններ ստիպված էին «Շերեմետեվո» օդանավակայանում վայրէջք կատարել: