Հայաստանի ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները Պերմ-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից երեկ բերման են ենթարկել 44-ամյա Արթուր Ս.-ին:

Վերջինս 2010թ. մայիսի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 (Փաստաթղթ, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) եւ 329 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը):

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից: