Գրող, մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսն այն քիչ մարդկանցից է, ով մանկուց հավատացել է Ձմեռ պապի գոյությանը եւ չնայած սոլիդ տարիքին՝ հավատում է նաեւ հիմա: Պարզապես, մանուկ ժամանակ ինչ ակնկալում էր ստանալ Պապից,  ստանում էր, իսկ այժմ ակնկալիքները չեն բավարարվում:

Հակոբ Մովսեսը Ձմեռ պապից երբեք շքեղ ու թանկ բաներ, պաշտոն ու փող չի ուզել, ընդամենը միրգ, կոնֆետներ ու այլ անուշեղեն:  «Ուզել եմ այն, ինչը որ վայել է Ձմեռ պապուն:  Իսկ պաշտոնն ու փողը այդ մարդու ֆունկցիաների մեջ չեն մտնում, Ձմեռ պապին եկեք նման հոգսերի տակ չգցենք»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մովսեսը:

Նա հայ ժողովրդին ցանկանում է մշտակեցություն, որպեսզի գալիք տարում իրենց հայրենիքը լքողների թիվը քիչ լինի: Իշխանություններին ու ընդդիմությանը որեւէ բան չմաղթեց, իսկ լրագրողներին՝ անաչառություն ու ազնվություն մաղթեց: