Իրանի պետական Seda-o-Simae Ezd հեռուստաալիքը ներողություն է խնդրել հեռուստաալիքի եթերում փորձագետի հնչեցրած խոսքերի համար, վերջինս խորհուրդ էր տվել կանանց համբուրել իրենց ծեծող տղամարդու ոտքերը, հայտնում է ISNA գործակալությունը։
«Մենք ներողություն ենք խնդրում․․․եւ կփորձենք ավելի արդյունավետ վերահսկել թողարկվող ծրագրերի բովանդակությունը»,-նշված է հեռուստաալիքի տարածած հաղորդագրության մկեջ։
Ավելի վաղ, պետական Seda-o-Simae Ezd հեռուստաալիքի եթերում փորձագետ աղջիկը խոսել էր ընտանեկան բռնության դեպքում կանանց պահվածքի մասին։ Նա այդպիսի իրավիճակում հայտնված կանանց խորհուրդ էր տվել ամուսնուն ոտքի մերսում անել, ապա համբուրել ոտքերը։
«Եթե նույնիսկ ձեր ամուսինը թմրամոլ է եւ ծեծում է ձեզ, արեք սա եւ ձեր կյանքում հրաշք տեղի կունենա»,-հավելել էր նա։
Շատ հեռուստադիտողներ այս հայտարարությունները համարել էին անիմաստ եւ վիրավորական:




























