Իրանն ԱՄՆ-ին է մատակարարել վերջին 25 տարվա ընթացքում սեւ ձկնկիթի առաջին խմբաքանակը։ Խոսքը ձկնաբուծական տնտեսություններից ստացված 10 կգ ձկնկիթի մասին է։ Մեկ կիլոգրամի արժեքը հասնում է 1600 դոկարի, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Մատակարարումն իրականացրել է ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության լիցենզիան ստացած Agriculture Services Specialized Holding Company ընկերությունը։ Իրանի իշխանությունները աշխատանք են տանում իրանական սեւ ձկնկիթը որպես միջազգային առեւտրային բրենդ գրանցելու ուղղությամբ։
Իրանը շարունակում է մնալ աշխարհում ձկնկիթ արտահանելու ծավալներով առաջին երկիրը։ Իրանի ձկնորսության հարցերով կազմակերպության ղեկավար Հասան Սալեհի խոսքով՝ անցյալ տարի արտադրվել է 2 տոննա ձկնկիթ, իսկ այս տարի նախատեսվում է այդ ցուցանիշը հասցնել 3 տոննայի։




























