Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ե «Հայփոստ» ընկերության միջեւ այսօր՝ դեկտեմբերի 29-ին ստորագրվել է համաձայնագիր, ըստ որի՝ Երեւանում կենսաթոշակների կանխիկ վճարումը կիրականացվի «Հայփոստի» միջոցով։

«Հայփոստ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կենսաթոշակներն` ըստ թոշակառուի կամքի, տրվելու են կամ իր հասցեն սպասարկող փոստային բաժանմունքում, կամ տուն առաքելու միջոցով:

Երեւան քաղաքում բնակվող բոլոր թոշակառուներին համապատասխան ծանուցագիր կուղարկի` տվյալ թոշակառուին սպասարկող փոստային բաժանմունքի համարի եւ հասցեի վերաբերյալ:

Հաշվի առնելով տոնական ոչ աշխատանքային օրերի երկար տեւողությունը, 2011թ. հունվարի 4-ին եւ 5-ին կիրականացվի կենսաթոշակների վճարում «Հայփոստի»  բոլոր` Երեւանի 90 եւ ՀՀ մարզերի մոտ 800 բաժանմունքներից: