«Շերեմետեվո» եւ «Դոմոդեդեվո» օդանավակայաններում բազում խախտումներ են արձանագրվել, որոնք վերաբերել են ուղեւորների իրավունքներին եւ ավիացիոն օրենքներին: Ինչպես գրել է NEWSru.com-ը` վկայակոչելով «Ինտերֆաքսին», ուղեբեռների պահպանման համար վճարներ են գանձվել, նաեւ դրանց կորստի դեպքեր են եղել: Նաեւ մարդկանց սոված են պահել:
Մի շարք ավիաընկերությունների նկատմամբ գործ է հարուցվել: Իրավիճակը սեփական հսկողության ներքո է վերցրել անձամբ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը:





























