Այսօր՝ դեկտեմբերի 29-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ 2011 թ. հունիսի 1-ից նվազագույն աշխատավարձը Ռուսաստանում կինդեքսավորվի 6,5 տոկոսով եւ կկազմի 4611 ռուբլի, որը համարժեք է 55 հազար դրամին։

«Բնական է՝ այդ բարձրացումը կնպաստի եւ տնտեսությունում, եւ բյուջետային համակարգում աշխատավարձերի աճին։ Հատկապես այն աշխատողների համար, որոնց աշխատանքը առայժմ գնահատվում է, մեղմ ասած, ոչ այնքան բարձր»,- ասել է Պուտինը։

Հիշեցնենք, որ նվազագույն աշխատավարձը հայաստանում հունվարի 1-ից կբարձրանա 2,5 հազար դրամով եւ կկազմի 32,5 հազ. դրամ, որը համարժեք է 2720 ռուբլու։