Գերմանիայի ՆԳ նախարարությունը հավանություն է տվել պետական տրոյական FinSpy ծրագրի թողարկմանը, որը թույլ է տալիս շրջանցել գաղտնագրերը եւ լրտեսել հանրաճանաչ մեսենջերներում հաղորդագրությունները, հայտնում է Die Welt պարբերականը:

Ծրագիրը ոստիկանությանը հնարավորություն է ընձեռում լրտեսել բջջային սարքերի գաղտնագրված հաղորդակցությունը, որոնք իրականացվում են, օրինակ, այնպիսի հավելվածներով, ինչպիսին են WhatsApp-ը, Telegram-ը կամ Signal-ը: Սակայն նախ վիրուսը պետք է սարքի մեջ հայտնվի:

Քննչական մարմինները հույս ունեն այս կերպ մեծացնել, օրինակ, ահաբեկչության մեջ կասկածվող կամ հարկերի վճարումներից խուսափող անձանց հայտնաբերման աշխատանքների արդյունավետությունը: