Իլինոյսում Evanston Township դպոցի աշակերտ Բլեյք Պիտերսը դարձել է տեղական աստղ այն բանից հետո, երբ խաղի վերջին վայրկյաններին գնդակը զամբյուղի մեջ է նետել ամբողջ մրցահարթակով՝ իր թիմին հաղթանակ պարգեւելով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Maine South դպրոցի դեմ խաղի ավարտը, որում նրա թիմը պարտվում էր 42:44 հաշվով, համացանցում է հայտնվել եւ արագ վարակիչ դարձել: Մրցակցի անհաջող նետումից հետո գնդակը հայտնվել է Պիտերսի մոտ, եւ նա հասցրել է այն զամբյուղը նետել խաղավարտն ազդարարող սուլիչից առաջ: Դրանից հետո դալիճում եղած բոլորը իրենց զգացմունքները զսպել չեն կարողացել:

Ինքը 15-ամյա Պիտերսը, ում Չիկագոյի լրատվամիջոցներն արդեն «լեգենդ» են անվանում, WHNT19 News-ի հետ հարցազրույցում խոստովանել է, որ «այդպիսի պատասխանատվություն» չէր ցանկանում եւ վախենում էր, որ գնդակը հատկապես իր մոտ կհայտնվի:

«Սա հավանաբար իմ կյանքի ամենալավ պահն էր»,- պարզաբանել է նա:

Այս նետումից հետո Պիտերսը, իր խոսքով, 3 օր չի քնել համընդհանուր ուշադրության հետեւանքով: Նրան, մասնավորապես, շնորհավորել է Էվանսթոնի քաղաքապետը՝ հունվարի 29-ը հայտարարելով «Բլեյք Պիտերսի օր»: