Սիրիայում զինյալները խոցել են ռուսական Սու-25 գրոհիչ, հաղորդում է AFP-ն։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության աղբյուրը  ՌԲԿ-ին հայտնել է, որ այն ռուսական գրոհիչ է եղել։

Սիրիայի ազատ բանակի «Ջայշ ան Նասր» խմբավորումը Youtube-ում հրապարակել է մի տեսանյութ, որտեղ երեւում է այրվող թեւով թռչող ինքաթիռը։ Որոշ ժամանակ անց ինքնաթիռը  սկսում է ընկնել, իսկ օդաչւն  դուրս է նետվում։ Գրոհիչը խոցվել է Իդլիբ նահանգի Մասրան գյուղում։  

Reuters հայտնում է, որ «ծանր վիճակում գտնվող» օդաչուն գերի է վերցվել։