Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 29-ին մասնակցել է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Հայաստանի արտաքին գործերի նախարարության կազմակերպած ընդունելությանը:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանրապետության ղեկավարը շնորհավորել է Հայաստանի արտաքին գերատեսչության աշխատակիցներին` գալիք տոների կապակցությամբ, մաղթել հաջողություններ:
Նախագահն անդրադարձել է անցնող տարում արտաքին քաղաքականության, տնտեսության եւ մյուս ոլորտներում իրականացված աշխատանքին, խոսել` 2011թ. ծրագրերի մասին, որոնց իրագործման ուղղությամբ ակնկալվում է ակտիվ աշխատանք:





























