Դեկտեմբերի 29-ին Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքում հայ գործարարները բակերից մեկում բիզնեսի բաժանման հարցերը քննարկել են զենքի կիրառմամբ: Շենքի բնակիչներն արթնացել են կրակահերթերի ձայնից: Ենթադրաբար, կրակել են Կալաշնիկով ինձնաձիգից: Դեպքի վայր հասած ոստիկանները չեն հասցրել հանդիպել կրակողներին, գրում է Կոմսոմոլսկայա պրավդան: Սոլովյովի անվան հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել հրազենային վնասվածքներով երեք երիտասարդ հայեր, որոնք ունեն Ռուսաստանի քաղաքացիություն: Տուժածները հրաժարվել են ցուցմունք տալ: Հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունը վստահեցնում է, որ բախումը չի եղել ազգային հողի վրա:

Հասանելի է
русскийՊատմություն




























