Անկախ քննիչների խումբը գտել է փաստաթղթերի ու անձնական զենքի լուսանկարները, որոնք հայտնաբերվել էին կործանված ռուսական Su-25-ի զոհված օդաչուի մոտ, հաղորդում է «Նովայա գազետա»-ն:

Նշվում է, որ օդաչուն ամենայն հավանականությամբ սպանվել է արդեն գետնի վրա: Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ օդաչուն կատապուլտով դուրս է նետվել եւ սպանվել է ահաբեկիչների հետ մարտում:

«Նովայա գազետա»-ի աղբյուրը պաշտպանության նախարարությունում հայտնել է, որ զոհվածը ուկրաինացի նախկին օդաչու Ռոման Ֆիլիպովն է Սիմֆերոպոլից:

Հիշեցնենք, որ փետրվարի 3-ի երեկոյան Իդլիբ նահանգում խոցվել էր ռուսական Su-25-ը ինքնաթիռը: Առաջինն այս մասին հայտնել էր CIT տելեգրամ ալիքը, ապա տեղեկությունը հաստատվել էր ՌԴ պաշտպանության նախարարության կողմից: Գերատեսչությունում հայտնել են, որ, ըստ նախնական տվյալների, ինքնաթիռը խոցվել է շարժական զենիտահրթիռային համալիրից: