Փետրվարի 4-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը ՊԲ շտաբում հանդիպել է աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ ազգային ժողովի մի խումբ պատգամավորների:
Հանդիպման ընթացքում ՊԲ հրամանատարը համառոտ ներկայացրել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող վիճակը, զորամասերում եւ բանակային առաջնագծում կատարված եւ կատարվող գործընթացները, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքները եւ այլն:
Այնուհետեւ Արցախի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը պատասխանել է ՀՀ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հարցերին:



























