2010թ. ընթացքում ՊԵԿ համակարգում ատեստավորվել է 471 հարկային ծառայող, որոնցից 70-ը չեն համապատասխանել զբաղեցրած պաշտոնին:
ՊԵԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ազատվածներից 31-ը ազատվել են հարկային ծառայությունից, իսկ 39-ը` իջեցվել զբաղեցրած պաշտոնից: Համակարգի թափուր պաշտոնների համար կազմակերպվել է 2 մրցույթ, որին մասնակցելու դիմում է ներկայացրել 789 քաղաքացի: Մրցույթների արդյունքում հարկային ծառայողի պաշտոնում նշանակվել է 73 դիմորդ: Աշխատանքներ են տարվել նաեւ ներքին կարգապահության եւ վարքագծի կանոնների պահպանման ուղղությամբ. 2010թ. ընթացքում կարգապահական պատասխանատվության է ենթարկվել 398 հարկային եւ 11 մաքսային ծառայող:




























