«Ռուսական ղեկավարությունը, ըստ էության, ազգային քաղաքականություն չունի, եթե չհաշվենք խոսակցությունները մեծ Ռուսաստանի մասին»: Այդ մասին հայտարարել է վաշինգտոնյան Ջեյմսթաունյան հիմնադրամի նախագահ Գլեն Հովարդը «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում:
«Վլադիմիր Պուտինը միեւնույն ժամանակ ծաղիկներ է դնում Եգոր Սվիրիդովի գերեզմանին: Իսկ դա դժգոհություն է առաջացնում Կովկասում: Իսկ այնտեղ նոր ընկերներ գտնելուն դա չի օգնի»,- նկատել է վերլուծաբանը:
Նրա խոսքով, Պուտինը ձգտում է նվաճել բնակչության տարբեր խավերի համակրանքը, բայց տվյալ դեպքում խոսքը գնում է «անհամախմբելին համախբելու մասին»: «Պուտինի ամեն մի քայլը Կովկասում համակրանք նվաճելու փորձ է, բայց նա վտանգում է կորցնել բոլորի համակրանքը: Նա շատ բարդ դրության մեջ է: Ռուսաստանին ազգային քաղաքականություն է պետք, որ բացակայում է Ելցինի ժամանակներից: Հարցն այն չէ, որ Կադրիովին միլիարդը միլիարդի ետեւից տան, նրան խելքին փչածն անելու իրավունք տալով»,- ասել է ամերիկացի փորձագետը:
Իրավիճակը կարգավորելու հնարավորության մասին Հովարդը հիշեցրել է, թե ժամանակին Ֆրանց-Իոսիֆը իր երեխաներին հագցնում էր կայսրության տարբեր ժողովուրդների ազգային հագուստներ: «Իսկ Պուտինի երեխաներին կովկասյան հագուստներով չեմ տեսել»,- ասել է նա:





























