2011 թվականին Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել ղարաբաղյան հակամարտության լուծման համար պատասխանատու միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների վրա գործադրվող ճնշումները։

«Միջազգային կազմակերպությունները հավատարիմ  են մնում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իրենց դիրքորոշմանը, սակայն այդ հավատարմությունը չի ծառայում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»,- Trend գործակալությանը հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի վարիչ Ալի Հասանովը։

Նրա խոսքով, 2011 թվականին Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների վրա ճնշումը։ «Կամ նրանք հարցը լուծում են՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելով, կամ Ադրբեջանը սեփական տարածքներն ազատագրելու համար միջազգային իրավունքին համապատասխան օգտագործում է իր բոլոր ռեսուրսները»,- հայտարարել է Հասանովը։