Արաբական եւ իրականական լրատվամիջոցները հայտնում են, որ Իրանի պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Ալի Ռեզա Աշգարին «վախճանվել է իսրայելական բանտում», հայտնում է MIGnews.com-ը։

Tehran Times-ը հաստատում է, որ Աշգարին իսրայելական բանտում մահացել է մի քանի օր առաջ։

Աշգարին Ստամբուլում անհետացել էր 2006 թվականի դեկտեմբերի 9-ին։ Արեւմտյան մամուլի տվյալներով, նա թեքվել էր ամերիկացիների կողմը եւ սկսել աշխատել ԿՀՎ-ում։

Սակայն պաշտոնական Թեհրանը կարծում է, որ Աշգարին առեւանգվել է արեւմտյան հատուկ ծառայությունների կողմից։