Շվեյցարիայի խորհրդարանի նախագահի ու իր գլխավորած պատվիրակության անդամների հետ հանդիպումը շատ հագեցած եւ հետաքրքիր է անցել: Այս մասին ՀՀ խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովում Շվեյցարիայի խորհրդարանի Ստորին պալատի նախագահ Դոմինիկ դե Բումանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով` հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին տարիների հայ-շվեյցարական հարաբերությունների հարցերը: «Քննարկվել են նաեւ երկու երկրների խորհրդարանների միջեւ երկկողմ համագործակցության հարցեր: Խորհրդարանական բարեկամության խմբերի ակտիվ համագործակցությունը չափազանց կարեւոր է»,- նշել է Բաբլոյանը:
ՀՀ խորհրդարանի ղեկավարը նաեւ շեշտել է, որ անդրադարձ է եղել միջխորհրդարանական կազմակերպությունների շրջանակներում երկկողմ համագործակցության հարցերին:
Նա բարձր է գնահատել Շվեյցարիայի խորհրդարանի Ստորին պալատի ղեկավարի ներդրումը հայ-շվեյցարական հարաբերությունների զարգացման գործում: Բաբլոյանը նշել է, որ երկու երկրների միջեւ համագործակցության համար եւս մեկ կարեւոր հարթակ կարող է դառնալ այս տարի աշնանը Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: ՀՀ խորհրդարանի նախագահը նաեւ հայտնել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը եւ հայ-թուրքական հարաբերությունները: Բաբլոյանը հայտարարել է, որ շվեյցարական պատվիրակության հետ քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:

Հնդկաստանի արտգործնախարարը Բաքու է մեկնել, հանդիպել Ալիևի հետ. ի՞նչ է քննարկվել I ԼՈՒՐԵՐ I 16:00

ԱՄՆ-ն փորձում է համոզե՞լ Փաշինյանին. Մոսկվայի ճնշման ֆոնին պատվիրակություն է եկել Երևան I 14:00

Օտարերկրացիներով ավտոբուս է կողաշրջվել Երևանում. 10–ից ավելի վիրավոր կա I ԼՈՒՐԵՐ I 12:00

Հայաստանին կարող են հեռացնել ՀԱՊԿ-ից. կառույցից կոնկրետ օր են նշել I ԼՈՒՐԵՐ I 09:30

ՈՒՂԻՂ. Դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը
Նմանատիպ հոդվածներ
Կարդացեք նաև

Քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Քաղաքագետ․ Հայաստանի Կենտրոնական բանկի ղեկավարին մոտ ժամանակներս կարող են փոխել

Եղանակը Հայաստանում

«Հեռացրե՛ք նրանց բեմից»․ Ջեյ Դի Վենսը պայթել է Իլոն Մասկի և Սիլիկոնային հովտի միլիարդատերերի երկար ելույթների պատճառով

Politico. ԵՄ գագաթնաժողովում քաղաքական գործիչները չեն կարողացել համաձայնության գալ ոչ մի հարցի շուրջ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ ադմինիստրատորի տեղակալ Իվանա Ժիվկովիչը COP17-ի շրջանակում կայցելի Հայաստան

















