Ռուս փոփ երգչուհի Կատյա Լելը, ով ժամանակին հայտնվել էր Ադրբեջանի «սեւ ցուցակում», այնուամենայնիվ Բաքվում համերգ կունենա։ Ավելի վաղ նրա համերգներն Ադրբեջանի մայրաքաղաքում արգելվել էին այն պատճառով, որ նա այցելել էր Լեռնային Ղարաբաղ։ Եվ ահա հարցը կարծես դրականորեն է լուծվել, հայտնում է profi-forex.org-ը։
Ադրբեջանի մշակույթի եւ սպորտի նախարար Աբուլֆաս Գարաեւի խոսքով, երգչուհին «ներողություն է խնդրել ադրբեջանցի ժողովրդից» եւ հայտարարել է, որ «սիրում է Ադրբեջանը»: Գարաեւի խոսքով, Լելի ներողությունն ընդունվել է, եւ երգչուհին այլեւս «սեւ ցուցակում» չէ։ Ինչպես հաղորդվում է, նրա համերգը տեղի կունենա 2011 թվականի հունվարի 30-ին Հեյդար Ալիեւի անվան պալատում։





























