Նոր տարուն Վրաստանում ձյուն է սպասվում, իսկ Թբիլիսիում՝ անձրեւ։ Անսովոր տաք աշնանից եւ ձմեռվա նույնքան տաք առաջին ամսից հետո Վրաստանում սպասվում է հյուսիսից սառը օդային անգվածների ներթափանցում։

Ուրբաթ օրվա առաջին կեսին Վրաստանում եղանակը կցրտի, իսկ բարձր լեռնային գոտիներում ձյուն կտեղա։

Ինչ վերաբերում է մայրաքաղաք Թբիլիսիին, ապա դեկտեմբերի 31-ի երկրորդ կեսին անձրեւ կգա, իսկ հունվարի 1-ի գիշերը ձյուն կտեղա։